Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը խորին ցավակցություն է հայտնել՝ ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ նա անկեղծ և գործնական կապեր է պահպանել ԱԳ հանգուցյալ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ, և նրա հետ կայացած հանդիպումները նպաստել են՝ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և այն հարցերի լուծմանը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել։
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է՝ սահմանին երկու երկրների ղեկավարների հանդիպման պատմական նշանակությունը, ռազմավարական նախագծերի մեկնարկի կարևորությունը, տրանսպորտի, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելը։ Խոսվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին։ Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ծառայում է երկկողմ կապերի հետագա խորացմանը։
Zinvor.info