Մենք պատրաստ ենք ազատագրված տարածքներում գյուղատնտեսական ավան կառուցել. Բելառուսի նախագահ
 Մենք պատրաստ ենք ազատագրված տարածքներում գյուղատնտեսական ավան կառուցել.  Բելառուսի նախագահ
09:43     17 05 2024    
Գյուղատնտեսության բնագավառում մեծ ծրագրեր կան՝ սկսած այստեղ էլիտար անասնագլխաքանակի, կովերի մատակարարումից, որպեսզի դուք լիովին բավարարեք կաթի և տավարի մսի պահանջարկը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։

«Ավելին, ձեր ազատագրած հողերի վրա, հատկապես գյուղատնտեսական, մենք պատրաստ ենք բելառուսական փորձի հիման վրա կառուցել գյուղատնտեսական ավան և ամբողջ ենթակառուցվածքը, ստեղծել աշխատատեղեր։ Այսինքն՝ համալիր կառուցել և նաև օգնել ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը»,- հավելել է նախագահ Լուկաշենկոն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բելառուս   Իլհամ-Ալիև  


Լրահոս