Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Առաջին հերթին մենք ևս մեկ անգամ խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի՝ Ադրբեջանին հասցեագրված վիրավորական արտահայտությունները և պահանջում դադարեցնել զրպարտչական արշավը մեր երկրի դեմ՝ օգտագործելով հայերի զանգվածային սպանության անընդունելի մեղադրանքները։
Ֆրանսիայի ՆԳ նախարարը պետք է հիշի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք իրականացվել են բնիկ ժողովուրդների դեմ, միլիոնավոր անմեղ մարդկանց դաժան սպանությունները: Այս ամենը Ֆրանսիայի տասնամյակներ շարունակվող գաղութային քաղաքականության մաս են կազմում։ Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների ցույցերին աջակցելու մեջ մեղադրելու փոխարեն Ժերալդ Դարմանենը պետք է կենտրոնանա իր երկրի ձախողված քաղաքականության վրա մի շարք շրջաններում, ինչն էլ առաջացնում է այդ բողոքները: Մենք կրկին կոչ ենք անում Ֆրանսիային դադարեցնել Ադրբեջանի դեմ անհիմն պահանջներ ներկայացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info