Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, դրա վկայությունն են վերջին վեց ամիսների ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։
«Երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը և 90-ականների սկզբին օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին կարելի է դրական իրադարձություն համարել»,- ասել է նախարարը։
Zinvor.info