Ադրբեջանական բանակում տեղի են ունեցել երդման արարողություններ
17:54
10 05 2024
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ մայիսի 10-ին ադրբեջանական բանակում տեղի են ունեցել նորակոչիկների երդման արարողություններ։
Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, նախ՝ ռազմական նվագախմբի ուղեկցությամբ, տեղի է ունեցել մարտական դրոշի հանդիսավոր տեղափոխումը հրապարակ, որից հետո միջոցառումները հայտարարվել են բացված։
Մեկ րոպե լռությամբ հարգվել է՝ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և մեր երկրի տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը, հնչել է Պետական օրհներգը։
Նորակոչիկները հանդիսավոր կերպով զինվորական երդում են տվել՝ երդվելով հավատարիմ մնալ Հայրենիքին։