Իլհամ Ալիևը՝ կիբերհարձակումների դեմ Ադրբեջանի պայքարի մասին
  Իլհամ Ալիևը՝ կիբերհարձակումների դեմ Ադրբեջանի պայքարի մասին
16:32     03 11 2025    
Հիմա կիբերհարձակումները լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում: Այս տարի նման հարձակումների թիրախ դարձավ նաև Ադրբեջանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված ժողովում ունեցած իր ելույթում։

«Առավելագույնս պաշտպանվելու համար մենք աշխատում ենք լայնածավալ ծրագրերի վրա՝ միջազգային գործընկերների, կիբերանվտանգության ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերությունների ներգրավմամբ», - ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս