Ալի Ահմեդով. Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ
  Ալի Ահմեդով.  Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ
17:14     07 05 2024    
Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ՝ չնայած պատերազմի ավարտին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում կայացած Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) 4-րդ երկխոսության ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի փոխվարչապետ, Կայուն զարգացման ազգային համակարգող խորհրդի նախագահ Ալի Ահմեդովը։

Ահմեդովը հիշեցրել է, որ օկուպացիայի տարիներին Հայաստանը Ադրբեջանի տարածքներում ավելի քան մեկ միլիոն հակահետևակային ական է տեղադրել.

«Չնայած պատերազմն ավարտվել է, Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ։ Մարդիկ զոհվում կամ վիրավորվում են ականներից։ Կարծում եմ, որ ականային խնդրի շուրջ Ադրբեջանի բարձրացրած հարցերը հաշվի կառնվեն ՄԱԿ-ի կողմից, և քաղաքակիրթ աշխարհը աչք չի փակի դրա վրա։ Ադրբեջանը հանդես է եկել ՄԱԿ-ի օրակարգում ականազերծումը ներառելու նախաձեռնությամբ՝ որպես կայուն զարգացման 18-րդ նպատակ։ Աշխարհի մեկ երրորդը տուժում է ականային վտանգից, վստահ եմ, որ այդ երկրները կաջակցեն Ադրբեջանին»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս