Սամիր Շարիֆովը՝ Զանգեզուրի միջանցքի առավելությունների մասին
Սամիր Շարիֆովը՝ Զանգեզուրի միջանցքի առավելությունների մասին
09:25     06 05 2024    
Ադրբեջանական պետությունը կարևոր դեր է խաղում միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման և զարգացման գործում։ Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծել է համապատասխան նավահանգստային ենթակառուցվածք և միաժամանակ իրականացնում է երկաթուղիների վերակառուցման նախագծեր։ Երկիրն իր վրա է վերցրել նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Վրաստանի տարածքում բացակայող հատվածի ֆինանսավորումն ու կառուցումը։

Այս մասին Zinvor.info-ին ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Նա նշել է, որ այս նախագիծը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղիները, իսկ Միջին միջանցքի կարևորագույն գործառույթներից մեկը Վրաստանի սևծովյան նավահանգիստներ ապրանքների առաքումն է Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով։

Նախարարը հայտնել է, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանից 23 հատուկ նշանակության կոնտեյներներից բաղկացած էշելոն է տեղափոխվել Վրաստանի նավահանգիստներ՝ Ադրբեջանի տարածքով:

Սամիր Շարիֆովի խոսքով, Ադրբեջանը պատրաստ է ևս մեկ կարևոր նախագիծ իրականացնել:

«Խոսքը Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծի մասին է՝ Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքների շրջանակներում կարևորագույն նախագծերից մեկի։ Այդ նպատակների համար պետությունը համապատասխան միջոցներ է հատկացրել։ Այս նախագիծը նաև համարվում է Միջին միջանցքի կարևոր թևը»,- ասել է նա՝ հավելելով, որ Զանգեզուրի միջանցքի բացման դեպքում հնարավոր է Հայաստանի տարածքով ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության, իսկ հետո՝ Թուրքիայի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սամիր-Շարիֆով   Զանգեզուր  


Լրահոս