Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը
  Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը
17:24     26 04 2024    
Հուսով եմ, որ COP29-ը՝ որպես միջազգային հարթակ, թույլ կտա մեզ Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացման գործում և միևնույն ժամանակ հաջողությամբ զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 26-ին Բեռլինում՝ «Պետերսբերգի 15-րդ կլիմայական երկխոսության» բարձր մակարդակի սեգմենտում նիստում իր ելոյթում ասել ՝է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնելով, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հռչակագրեր է ստորագրել ԵՄ ինը անդամների հետ, պետության ղեկավարն ընդգծել է. «Հուսով եմ, որ մեր այս միջազգային կապերը թույլ կտան ամրապնդել համերաշխությունը։ Մենք իսկապես դրա կարիքն ունենք: Մեզնից պահանջվում է ֆինանսավորում, համերաշխություն և համատեղ պատասխանատվություն»:


Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   COP29  


Լրահոս