Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում
  Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում
15:05     26 04 2024    
Էներգետիկ անվտանգության հարցերն ըստ կարևորության՝ պետք է դիտարկվեն ազգային անվտանգության խնդիրների մակարդակով։ Այս առումով հակասություններ չպետք է լինեն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 26-ին Բեռլինում՝ «Պետերսբերգի 15-րդ կլիմայական երկխոսության» բարձր մակարդակի սեգմենտում նիստի ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Որպես հարուստ հանքային ռեսուրսներ ունեցող երկրի ղեկավար՝ ես պաշտպանելու եմ նմանատիպ երկրների իրավունքները և կշարունակեմ ներդրումներ կատարել այս ոլորտում»,- նշել է նախագահը, ընդգծելով, որ միևնույն ժամանակ ավանդական էներգառեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության.հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Բեռլին  


Լրահոս