Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին
 Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին
15:33     25 04 2024    
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի սկիզբը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ասել է՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Սիյարտոն նաև նշել է, որ Հունգարիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման հարցում։

«Մենք պատրաստ ենք աջակցել երկու երկրների միջև խաղաղության վերականգնմանը»,- հավելել է ԱԳՆ ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս