Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար
 Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար
17:03     24 04 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման գործում աջակցության համար։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովի հետ մամուլի համար հայտարարության մեջ Ադրբեջանի պետության ղեկավարն ասել է. «Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Սադըր Նուրգոժոևիչին՝ օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման գործում աջակցության համար: Ղրղզստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Ղրղզստանն իր միջոցներով միջնակարգ դպրոց կկառուցի Աղդամի շրջանում։ Վաղը միասին կայցելենք Ֆիզուլիի և Աղդամի շրջաններ և կմասնակցենք դպրոցի հիմնարկեքին։ Մենք երախտապարտ ենք նման եղբայրական աջակցության համար, դա մեզ համար մեծ նշանակություն ունի»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս