Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, նախագահ Սադիր Ժապարովի պատվին պատվո պահակախումբ է շարվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է նախագահ Սադիր Ժապարովին: Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Սադիր Ժապարովին: Սադիր Ժապարովը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևն ու Սադիր Ժապարովը քայլել են պատվո պահակախմբի մոտով։
Հնչել են Ղրղզստանի և Ադրբեջանի պետական օրհներգները։ Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Ղրղզստանի նախագահին, իսկ Ղրղզստանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։ Վերջում պետությունների ղեկավարները լուսանկարվել են: