Ինչպես հաղորդում է
Zinvor.infoz-ն, այս մասին երեկ դատարանում հնչած Հայաստանի Առարկությունների մասին ադրբեջանական կողմի հակադարձումների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Անցյալ շաբաթ Ադրբեջանը բացատրեց, որ հայկական հայցը չի համապատասխանում Արդարադատության միջազգային դատարանի իրավասությանը, քանի որ Հայաստանը շտապել է հայց ներկայացնել՝ առանց բանակցությունների հնարավորություն տալու, կամ հիմնականում այն պատճառով, որ չարաշահել է կոնվենցիան՝ փորձելով դատարան ներկայացնել այլ մեղադրանքներ՝ զինված հակամարտության հետ կապված»,- ասել է նա։
Մամեդովի խոսքով, Ադրբեջանի դիմումը վերաբերում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի բուն էությանը, քանի որ այն շոշափում է՝ 30 տարվա էթնիկ զտումների և Հայաստանի կողմից Ադրբեջանի բնակչության մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման հարցը՝ նախկին օկուպացված տարածքներում:
«Հայաստանը համակարգված արշավ է իրականացրել՝ ադրբեջանական բնակչությանը իրենց պապենական վայրերից հեռացնելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով այս վայրում ստեղծել մոնոէթնիկ հայ բնակչություն։ Ականների նպատակային տեղակայման և բնապահպանական հանցագործությունների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված փաստերն ու ապացույցները՝ միայն այս համակարգային և ռասայական շարժառիթներով քարոզարշավի մի մասն են հանդիսանում»,- հավելել է փոխնախարարը։
Zinvor.info