Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանում COP29-ի անցկացումը մեր դիվանագիտական և քաղաքական խիզախության դրսևորումն է
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանում COP29-ի անցկացումը մեր դիվանագիտական և քաղաքական խիզախության դրսևորումն է
10:34     20 04 2024    
Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացումը մեր դիվանագիտական և քաղաքական խիզախության դրսևորումն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ADA համալսարանում «Կասպյան ավազանի հետազոտության» ծրագրի փակման արարողության ժամանակ։

Միջոցառմանը մասնակցել են պատվիրակներ Խորվաթիայից, Հունգարիայից, Մոլդովայից, Եգիպտոսից, Նեպալից, Հորդանանից, Քուվեյթից, Թուրքիայից, Բրազիլիայից և այլ երկրներից։

Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսի և աշխարհաքաղաքական ինքնության մասին՝ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրման ֆոնին, ինչպես նաև երկրի տնտեսական կապերի մասին, որը գտնվում են Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիների խաչմերուկում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս