Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ ռուսական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն)։
Նրա խոսքով, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում։
«Քաղաքացիական բնակչությանը օգնել են տարհանման, բուժվելու ժամանակ, ջուր ու սնունդ տրամադրել։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»,- ասել է Ժուրավլյովը։
Պատգամավորը նշել է որ խաղաղապահներ այլեւս պետք չեն, քանի որ Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան, և արդեն ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։
Zinvor.info