Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Sputnik Ղրղզստան ռադիոյի եթերում Կայրաթ Օսմոնալիևը պատմել է՝ նախագահ Սադըր Ժապարովի Ադրբեջան կատարելիք այցի և այն մասին, թե դեսպանատների աշխատանքում ինչպիսի տեղ է գրավում տնտեսական դիվանագիտությունը։
«Պետության ղեկավարը մասնակցել է՝ անցյալ տարվա նոյեմբերին Բաքվում կայացած SPECA գագաթնաժողովին։ Նախագահները հանդիպում են տարբեր գագաթնաժողովներում՝ ԹՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում: Նրանք ունեն խորը աշխատանքային շփում։ Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այցելել է Ղրղզստան, ով Սադըր Ժապարովին ներկայացրել է Իլհամ Ալիևի հրավերը՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին։ Սադըր Ժապարովը, ինչպես գիտենք, առաջ է քաշում լեռնային երկրների շահերի պաշտպանության օրակարգ։ Իսկ դրան աջակցող «բարեկամ» երկրների թիվը գնալով ավելանում է։ Ադրբեջանը դրանցից մեկն է»,- հավելել է Օսմոնալիեւը։
Դեսպանի խոսքով՝ ապրիլի 24-ին և 25-ին Ժապարովի Ադրբեջան կատարելիք պետական այցի ընթացքում կստորագրվի ավելի քան տաս պայմանագիր և համաձայնագիր։ Նրանք կքննարկեն նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, առաջին հերթին Իսըկ-Կուլի ափին հինգաստղանի հյուրանոցի կառուցումը, որը մտադիր են կառուցել ավելի արագ, քան նախատեսված էր երեք տարի:
Zinvor.info