Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործի վերաբերյալ Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ լսումների ժամանակ։
«Այդ տարածքները ապօրինի զավթվել են Հայաստանի կողմից 1991-1994 թվականներին և ավելի քան 30 տարի պահվել օկուպացիայի տակ՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր», - ասել է նա։
Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանն իր երրորդ հայցում մատնանշել է էթնիկ զտումները և սիստեմատիկ բռնությունները ադրբեջանական բնակչության, ինչպես նաև Ղարաբաղի մշակութային և պատմական հուշարձանների նկատմամբ:
«Ի տարբերություն դրան՝ Հայաստանի երրորդ բողոքի մեծ մասը ընդհանրապես չի վերաբերում կոնվենցիային, այն վերաբերում է ռազմական հակամարտությանը և ներառում է հայ զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին պնդումներ՝ կապված հակամարտություն հետ»,- հավելել է փոխնախարարը:
Zinvor.info