Ինչպես հիշեցնում է
Zinvor.info-ն, այսօր Զարիֆա Ալիևայի մահից 39 տարի է անցել։
Զ.Ալիևան մահացել է 1985 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում։ 1994 թվականին նրա աճյունը Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցից տեղափոխվել է Բաքու և թաղվել Պատվո ծառուղում՝ հոր գերեզմանի մոտ:
Զարիֆա Ալիևան բացառիկ արժանիքներ ունի Ադրբեջանում ակնաբուժության զարգացման գործում։ Նա հանդիսանում է՝ նախկինում Ադրբեջանում լայն տարածված տրախոմայի, մասնագիտական գործունեության հետ կապված տեսողության օրգանի հիվանդությունների, այդ թվում՝ քիմիական և էլեկտրոնային արդյունաբերության, ինչպես նաև ակնաբուժության ժամանակակից խնդիրների, մասնավորապես՝ «Թերապևտիկ ակնաբուժություն», «Իրիդոդիագնոստիկայի հիմունքներ» գիտական աշխատությունների, ինչպես նաև 12 մենագրությունների, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 150 գիտական աշխատությունների, 1 գյուտի և 12 ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ։ Նա մեծ աշխատանք է ներդրել բարձր մասնագիտական որակավորման բժշկական կադրերի պատրաստման գործում։
Ակադեմիկոս Զարիֆա Ալիևան եղել է ակնաբույժների համամիութենական ընկերության նախագահության, Խորհրդային խաղաղության պաշտպանության կոմիտեի, Ադրբեջանի ակնաբուժական ընկերության խորհրդի և «Ակնաբուժության տեղեկագիր» (Մոսկվա) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
Գիտական բարձր նվաճումների համար 1981 թվականին արժանացել է՝ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Մ.Ի.Ավերբախի անվան մրցանակի: