Յաշար Գյուլեր. Թուրքիան Ադրբեջանին կողքին է՝ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար
  Յաշար Գյուլեր.  Թուրքիան Ադրբեջանին կողքին է՝ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար
10:44     12 04 2024    
Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ Հարավային Կովկասում կայունությունը պահպանելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Շանլըուրֆա կատարած այցի ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին, ինչպես դա տեղի է ունենում այլ բարեկամ և եղբայրական երկրների դեպքում։

«Մենք մեր ավանդն ենք ներդնում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության գործում», - ասել է Գյուլերը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար. «Մենք աշխատում ենք նաև Լիբիայում և Ուկրաինայում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Յաշար-Գյուլեր  


Լրահոս