Համակարգչային ծրագրերի կիրառմամբ հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել
 Համակարգչային ծրագրերի կիրառմամբ հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել
16:03     08 04 2024    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում՝ N զորամասի անձնակազմի հետ անցկացվել են համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային վարժանքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պլանի համաձայն՝ քարտեզի վրա առաջիկա խնդիրները ճշտելուց հետո, ստուգվել են՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը և շտաբների համակարգումը որպես մեկ հրամանատարական մարմին, լսվել են հրամանատարների զեկույցները՝ ընդունված որոշումների մասին:

Ժամանակակից, բարձր տեխնոլոգիական համակարգչային ծրագրերի կիրառմամբ՝ հաջողությամբ կատարվել են վարժանքների ընթացքում առաջադրված խնդիրքները՝ բարձրացնելու հրամանատարների կառավարման կարողությունները և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները՝ ստորաբաժանումները մարտական պատրաստության վիճակի բերելու, ինչպես նաև շտաբների գործունեության և ստորաբաժանումների միջև փոխգործակցության հետագա կատարելագործումը:

Zinvor.info

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս