Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտնի է։
«Ինձ մտահոգողը այլ հարց է՝ Իրանի լռությունը: 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանն ամեն օր հայտարարություններ էր անում: Այսօր այդ երկիրը ոչ մի վերաբերմունք չի հայտնում տեղի ունեցողի նկատմամբ։ Այսօր Հայաստանում կան ՆԱՏՕ-ի և մի շարք երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցներ, միաժամանակ ահաբեկիչներ։ Իրանը պետք է իմանա, որ այդ հողերում կուտակվող զենքերն ուղղված են ոչ թե Ադրբեջանի, այլ Իրանի դեմ։ Օրերս Իրանի խորհրդարանի պատգամավորներից մեկը կոչ արեց հարձակվել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա։ Փորձեք, եթե համարձակություն ունեք, սպառնալ դեսպանատներին Ամերիկայում կամ Ռուսաստանում»,- ասել է Նովրուզովը։
ARMENIA.AZ