ԿԽՄԿ. Ղարաբաղից երկու հոգի տեղափոխվել են Հայաստան
  ԿԽՄԿ.  Ղարաբաղից երկու հոգի տեղափոխվել են Հայաստան
19:25     03 04 2024    
Ղարաբաղից երկու հոգի տեղափոխվել են Հայաստան:

Այս մասին Trend-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նշվել է, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, մարտի 29-ին աջակցել է երկու հոգու՝ իրենց խնդրանքով և համապատասխան կառույցների համաձայնությամբ Ղարաբաղից Հայաստան տեղափոխմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս