Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը Վուգար Մուստաֆաևն ընդգծել է՝ երկու երկրների միջև հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը այսուհետ էլ ։կզարգանա:
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, որպես ռազմավարական դաշնակիցներ, միշտ աջակցում են միմյանց միջազգային մակարդակով։ Վուգար Մուստաֆաևը հյուրերին մանրամասն տեղեկացրել է՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ձեռք բերված արդյունքների և ապագայի պլանների մասին։
Հալուք Գյորգյունը, խոսելով՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության հետագա զարգացման համար համատեղ գործունեության կարևորության մասին, ընդգծել է, որ երկու երկրների միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև՝ ASELSAN, ASFAT, ASSAN, HAVELSAN, Mechanical Engineering and Chemical Industry, REPKON Group, ROKETSAN, Defense Technologies and Engineering, TUSAŞ ընկերությունների ղեկավարները, քննարկվել են համագործակցության հեռանկարները։