Իլհամ Ալիևն ընդունել է Հալուկ Գերգյունի գլխավորած պատվիրակությանը
  Իլհամ Ալիևն ընդունել է Հալուկ Գերգյունի գլխավորած պատվիրակությանը
16:36     02 04 2024    
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուկ Գերգյունի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Պատվիրակության կազմում էին ASELSAN-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը, ASFAT-ի գլխավոր տնօրեն Բեհչեթ Քարաթաշը, HAVELSAN-ի գլխավոր տնօրեն Մեհմեթ Աքիֆ Նաջարը, «Մեքենաշինության և քիմիական արդյունաբերություն» ընկերության գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը, REPKON Group-ի նախագահ Իբրահիմ Քյուլեքչին, ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Մուրադ Իքինջին, «Պաշտպանական տեխնոլոգիաներ և ինժեներիա» ընկերության գլխավոր տնօրեն Օզգյուր Գյուլերյուզը, TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ընդգծվել է, որ Հալուկ Գերգյունի գլխավորած պատվիրակության այցը կնպաստի. համագործակցության հետագա ընդլայնմանը:

Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն իր որակի և արդյունավետության շնորհիվ արդեն իսկ ճանաչված է միջազգային մակարդակով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկում սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու համար, և թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակությունների այցը լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ASELSAN  


Լրահոս