Ալիեւը շնորհավորել է Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
  Ալիեւը շնորհավորել է Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
14:58     18 03 2024    
Մարտի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ մեր երկրների միջև դաշինքը և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիեւ   Պուտին  


Լրահոս