Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Թեև բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցող քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններին, ըստ էության դա Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունն է, որի ընթացքում բոլոր փաստերը կեղծվում են։ Այս բանաձևը Եվրախորհրդարանում առաջ են քաշում՝ Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակներ։
Բանաձևում պարունակվող անհեթեթ և վիրավորական հայտարարությունները, որոնք հակասում են միջազգային հարաբերությունների հիմունքներին և դուրս են քաղաքական էթիկայի նորմերի սահմաններից, ինչպես նաև՝ ակնհայտորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միտված գաղափարները խոսում են՝ այս փաստաթուղթը առաջ քաշած Եվրախորհրդարանըի անդամների իրական էության մասին։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը զբաղվի Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով, մասնավորապես՝ ռասայական խտրականության, իսլամաֆոբիայի, այլատյացության, ծայրահեղականության և միգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի խնդիրներով։
Կրկին անգամ Եվրախորհրդարանի անդամների ուշադրությանն ենք ներկայացնում, որ նման բանաձևերը, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իսկ հռչակած արժեքների հետ, զրոյի են հասցնում Եվրախորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերը»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն։