Տոկաևը հանդիպել է Գաֆարովայի հետ
 Տոկաևը հանդիպել է Գաֆարովայի հետ
11:22     12 03 2024    
Միլլի Մեջլիսում կայացել է հանդիպում` պետական այցով Ադրբեջանում գտնվող Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, հարգարժան հյուրին դիմավորել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նշվել է, որ ադրբեջանական և ղազախ ժողովուրդները միմյանց հետ կապված են ընդհանուր մշակութային և հոգևոր արմատներով։ Հենց այս ամուր հիմքի վրա են կառուցվել կապերը, որոնք մեր երկրների անկախությունը վերականգնելուց հետո, ամեն օր ընդլայնվում են և արդեն հասել են ռազմավարական գործընկերության և դաշինքի մակարդակին։

Անդրադառնալով մեր խորհրդարանների կապերին՝ Միլլի Մեջլիսի նախագահն ասել է, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների վրա կարևոր և դրական ազդեցություն ունեցող գործոններից մեկը՝ օրենսդիր մարմինների փոխգործակցությունն է։

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև՝ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության կարևորությունը։ Սահիբա Գաֆարովան նշել է, որ ներկայումս աշխարհում մի շարք բացասական գործընթացներ կան, մտահոգիչ են այնպիսի միտումներ, ինչպիսիք են երկակի ստանդարտները և իսլամաֆոբիան։ Նման պայմաններում մեր երկկողմ համագործակցությունն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում։

Զրույցի ընթացքում նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը պատմել է տնտեսության, արդյունաբերության, թվայնացման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում Ղազախստանի ձեռք բերած հաջողությունների և հեռանկարային ծրագրերի մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Գաֆարովա  


Լրահոս