Տոկաև. Մենք անկեղծորեն ուրախանում ենք Ադրբեջանի պատմական հաղթանակով
  Տոկաև.  Մենք անկեղծորեն ուրախանում ենք Ադրբեջանի պատմական հաղթանակով
17:52     11 03 2024    
Մենք անկեղծորեն ուրախ ենք Ադրբեջանի պատմական հաղթանակի և երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնման համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ակորդներ» կայքին, այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի և Ղազախստանի Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Մենք մանրամասն քննարկեցինք մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը, միջազգային ասպարեզում փոխգործակցությանը վերաբերող բառացիորեն բոլոր հարցերը և եկանք ընդհանուր հայտարարի։ Ղազախստանն ու Ադրբեջանը իրականում ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ։ Հեռանկարները շատ լավ են՝ հաշվի առնելով այն ըմբռնումը, որ կառավարությունները կիրականացնեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն այսօր՝ ստորագրված փաստաթղթերի և համաձայնագրերի տեսքով»,- ասել է Տոկաևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս