Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են համակարգել՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի և սահմանների անվտանգության մասին» համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հրահանգների նախագիծը։
Կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցումը և որոշել հաջորդ հանդիպման օրն ու վայրը։