Ալիևը դիմել է իսլամաֆոբիայի դեմ պայքարողներին
  Ալիևը դիմել է իսլամաֆոբիայի դեմ պայքարողներին
12:32     08 03 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում անցկացվող՝ «Բազմազանության պահպանում. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դիմումի տեքստը ընթերցել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։

Բաքվում անցկացվում է՝ «Բազմազանության պահպանում. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողով։ Միջոցառումը կազմակերպել են՝ Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնը, միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը, միջկրոնական երկխոսության G20 ֆորումը և Բաքվի նախաձեռնող խումբը:

Իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովին, որը նշվում է մարտի 15-ին, մասնակցում են 130 հյուրեր ավելի քան 30 երկրներից, այդ թվում՝ գիտնականներ, միջազգային կազմակերպությունների փորձագետներ, կրոնական գործիչներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև. տեղական փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ ու կրոնական համայնքների ղեկավարներ և այլն:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս