Ավստրիացի խորհրդարանականները տեղեկացվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի մասին
 Ավստրիացի խորհրդարանականները տեղեկացվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի մասին
09:03     05 03 2024    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի ղեկավար Անդրեաս Միննիխի գլխավորած պատվիրակության հետ, որը ժամանել է Ադրբեջան:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սահիբա Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանն ու Ավստրիան բարեկամ և գործընկեր երկրներ են, բարձր մակարդակի փոխայցելությունները և մշտական քաղաքական երկխոսությունը կարևոր նշանակություն ունեն երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման առումով։

Միլլի Մեջլիսի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը բախվում է երկակի չափանիշների՝ մի շարք կազմակերպություններում տիրում են իսլամաֆոբիան և ադրբեջանաֆոբիան։ Միաժամանակ նա դատապարտել է ԵԽԽՎ-ի կողմից ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չվավերացումը՝ ընդգծելով, որ այդ քայլը երկակի չափանիշների ևս մեկ օրինակ է։

Սահիբա Գաֆարովան հյուրերին տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարների մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս