Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է՝ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի միայն հանուն պայմանագրի։ Խաղաղության հասնելու իրական և անկեղծ մտադրություն պետք է լինի: Այս առումով Ադրբեջանն ընդգծում է նաև խաղաղության պայմանագրի երկկողմանի տեսակետը։ Տարածաշրջանում խաղաղությունը գտնվում է Բաքվի և Երևանի միջև, ոչ թե Փարիզում կամ Բրյուսելում կամ որևէ այլ վայրում: Երկու երկրները պետք է միավորվեն և առաջ տանեն խաղաղության օրակարգը»,- ասել է նա։
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցն այլևս չկա, և երկրի օրակարգը վերաբերում է խաղաղությանը և համագործակցությանը։
«Հայկական կողմին ներկայացվել են նաև խաղաղության օրակարգի հիմնարար սկզբունքները և խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի վճռականությունը՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Կողմերի միջև դիվանագիտական բանակցությունները շարունակվում են, և Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում առաջնորդների հանդիպումը շատ արդյունավետ և դրական էր։ Մենք հավատարիմ ենք նման պարամետրերի հիման վրա առաջ շարժվելուն»,- հավելել է նա: