Բայրամովը՝ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև հանդիպման մասին
  Բայրամովը՝  Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև հանդիպման մասին
13:56     26 02 2024    
Առաջիկա օրերին կկայանա՝ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած բանակցություններում ընդմիջմանը, խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը շարունակվել է։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, որոշում է կայացվել վերսկսել գործընթացը։ Առաջիկա օրերին նախատեսվում է բանակցություններ անցկացնել՝ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասել է արտգործնախարարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան