Թրամփ. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները իմ ընկերներն են
  Թրամփ.  Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները իմ ընկերներն են
16:33     22 01 2026    
Միացալ Նահանգների նախագահի ներկայիս վարչակազմը կանխել է ութ պատերազմ, և այդ ցանկին շուտով կավելանա ևս մեկը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությանը իր ելույթում:

«Սա շատ հուզիչ օր է, որին մենք երկար ժամանակ սպասել ենք», - ասել է Թրամփը՝ բացելով միջոցառումը։

Թրամփը նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում խաղաղության կարևորությունը։ «Մենք կարգավորել ենք ութ պատերազմ, և կարծում եմ, որ ևս մեկը շուտով կկարգավորվի», - հավելել է նա՝ նկատի ունենալով Ուկրաինայում պատերազմը։

«Ես կարծում էի, որ սա հեշտ պատերազմ կլինի, բայց այն, թերևս, ամենադժվարը դարձավ», - նշել է նա՝ հավելելով, որ արդեն մեծ առաջընթաց է գրանցվել։

Թրամփը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները նրա ընկերներն են։

«Հայաստանը, Ադրբեջանը... այսինքն՝ այս առաջնորդներից շատերը դարձել են իմ ընկերները։ Նրանք այստեղ դարձել են իմ ընկերները», - ասել է Թրամփը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թրամփ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս