Ալիևը և Թրամփը հանդիպում են ունեցել Դավոսում
  Ալիևը և Թրամփը հանդիպում են ունեցել Դավոսում
16:12     22 01 2026    
Դավոսում կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր տարբեր ոլորտներում ադրբեջանա-ամերիկյան կապերի զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է Դոնալդ Թրամփի պատմական դերը՝ անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման համար համաձայնությունների ձեռքբերման գործում։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն տիրում է խաղաղություն, ինչը, ի թիվս այլ բաների, արտացոլվում է երկու երկրների միջև առևտրային կապերի հաստատման մեջ: Իլհամ Ալիևը նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը, ինչպես նաև մեր երկրի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումը: Պետության ղեկավարը ընդգծել է Զանգեզուրի միջանցքի, այդ թվում՝ TRIPP նախագծի կարևոր դերը տարածաշրջանային հաղորդակցության տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել՝ ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի կարևորությանը, նշվել է այս կառույցի կարևորությունը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և գլոբալ հակամարտությունների կարգավորմանը նպաստելու գործում:

Ադրբեջանի՝ որպես հիմնադիր պետության, Խաղաղության խորհրդին միանալու հրավերը դիտվել է որպես՝ Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության և մեր երկրի դերի դրսևորում համաշխարհային խաղաղության խթանման գործում:

Հանդիպմանը պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել՝ երկկողմ կապերի հեռանկարների վերաբերյալ և նշել են՝ տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների դերը հարաբերությունների խորացման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Թրամփ  


Լրահոս