Ալիևը Դավոսում հանդիպել է Vitol ընկերության գործադիր տնօրենի հետ
  Ալիևը Դավոսում հանդիպել է Vitol ընկերության գործադիր տնօրենի հետ
11:25     22 01 2026    
Հունվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Vitol ընկերության գործադիր տնօրեն Ռասել Հարդիի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, զրույցի ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանում իրականացվող նավթային ռազմավարության մասին, շոշափվել է երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այս համատեքստում ընդգծվել է, որ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ մի քանի պետություններ, կախված են ադրբեջանական գազից։

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Vitol-ի միջև համագործակցության վերաբերյալ։

Հարկ է նշել, որ Vitol ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ռոտերդամում, աշխարհի առաջատար նավթաթրեյդինգային ընկերություններից մեկն է։ 1966 թվականին հիմնադրված Vitol Group-ը աշխարհի հում նավթի վաճառքով զբաղվող երեք խոշորագույն բրոկերային ընկերություններից մեկն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Դավոս   Vitol  


Լրահոս