Ռադմիլա Շեկերինսկան այցելել է Ադրբեջան
 Ռադմիլա Շեկերինսկան այցելել է Ադրբեջան
12:11     22 01 2026    
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան այցելել է Ադրբեջան։

Ըստ Zinvor.info-յի՝ Շեկերինսկան այցելել է ADA համալսարան և հանդիպել համալսարանի պրոռեկտոր և Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով) պատգամավոր Ֆարիզ Իսմաիլզադեի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպել է նաև համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, որտեղ արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի և նրա հիմնական առաքելությունների, խաղաղության և անվտանգության ապահովման գործում Դաշինքի դերի, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության շուրջ:

Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի ներդրումը որպես ակտիվ և հուսալի գործընկեր ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ գործողություններում, այդ թվում՝ դաշնակից ուժերին ցուցաբերված զգալի աջակցությունը Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության (RSM) վերջին փուլում անվտանգ տարհանման ընթացքում, ինչպես նաև երկրի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շեկերինսկա   Ադրբեջան  


Լրահոս