Թաիլանդի վարչապետը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Թաիլանդի վարչապետը շնորհավորել է Իլհամ Ալիևին
10:02     24 02 2024    
Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթխա Թխավիսինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Վստահ եմ, որ Ձեր շարունակական ղեկավարությունը ավելի մեծ բարգավաճում և առաջընթաց կբերի Ադրբեջանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Իմ կառավարությունը շահագրգռված է Ձերդ Գերազանցության հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ շահերի։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ մշտական հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ։

Ձերդ Գերազանցություն, ընդունեք խնդրեմ իմ խորին հարգանքների հավաստիքը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Թաիլանդ   Ադրբեջան  


Լրահոս