Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանի՝ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի մասին
  Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանի՝ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի մասին
17:36     23 02 2024    
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հասցեին կրկին հնչեցված անհիմն մեղադրանքներն ուղղված են տարածաշրջանում լարվածության աճին և խաղաղ գործընթացին հերթական հարված հասցնելուն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այն փաստը, որ հայկական կողմը նման հայտարարություններ է անում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ վերջերս կայացած ղեկավարների հանդիպումից հետո և դրա համար ընտրել է հենց Ֆրանսիան, խոսում է այն մասին, որ Հայաստանը չի հարգում Գերմանիայի ջանքերը, իսկ Ֆրանսիան շարունակում է բացասաբար ազդել խաղաղ գործընթացի վրա:

Այն պնդումները, թե իբր Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները, ոչ այլ ինչ են, քան փաստերի բացահայտ խեղաթյուրում՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով։ Հայաստանը, որը վերջին շրջանում իրականացնում է զանգվածային ռազմականացման քաղաքականություն՝ խախտելով տարածաշրջանում շուրջ 5 ամիս տևած կայունությունը, որպես պատրվակ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաբերյալ կոչերը և հայկական կողմի անհիմն հայտարարություններին պատասխանները, պնդում է, որ Ադրբեջանը, իբր պատրաստվում է պատերազմի:

Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը միջազգային տարբեր հարթակներում, զերծ մնաթ խաղաղ հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված հնարավորությունները՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի», - - ընդգծել են ԱԳՆ-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս