Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ COP29 կազմկոմիտեի կազմն ընդլայնվել է, այնտեղ ներառել են՝ ծովափնյա բուլվարի վարչության նախագահ Խանլար Աղալարովը, «Կին, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ Գյուլշան Ախունդովան, Մշակույթի նախարարությանը կից պաշտպանության, մշակութային ժառանգության զարգացոման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան, Ադրբեջանի գիտական հիմնադրամի գործադիր տնօրեն Մեհրիբան Իմանովան, «Երիտասարդների գենդերային հավասարության կենտրոն» հասարակական միավորման նախագահ Մարիամ Մեջիդովան, Ձեռնարկատերերի ազգային համադաշնության գլխավոր քարտուղար Նաթավան Մամեդովան, DOST ներառական զարգացման և ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նիգյար Մամեդովան, SmartNation հարթակի հիմնադիր Շաբնամ Մամեդովան, Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության պետ Իլգար Մուսաևը, տնտեսության նախարարությանը կից հարկային պետական ծառայության ղեկավարի տեղակալ Սամիրա Մուսաևան, Պետական նավթային ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆը, Միլլի Մեջլիսի պատգամավոր Քյոնուլ Նուրուլլաևան, «Սպիտակ քաղաք» նախագծի գլխավոր տնօրեն Ռուսլան Սադըգովը, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր նորարարությունների և թվային զարգացման գործակալության խորհրդի նախագահ Ինարա Վելիևան, «Sağlamlığa Xidmət» հասարակական միավորման գործադիր տնօրեն, Շրջակա միջավայրի պահպանության առաջին կոալիցիայի համահիմնադիր Փարվանա Վելիևան, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆաթմա Իլլդըրըմը։
Բացի այդ, «Ազերիգազ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևը դուրս է մնացել Կազմկոմիտեի կազմից։
Zinvor.info