Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է. «Վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել։ Անցած տարվա ընթացքում մենք միասին աշխատել ենք Ուկրաինային աջակցելու համար, ռազմավարական երկխոսության ենք անցկացրել Լոնդոնում, կիսվել ականազերծման փորձով և շարունակել առևտրային կապեր հաստատել։
2024 թվականն ավելի մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար, որը նոյեմբերին պետք է ընդունի COP29-ը։ Մենք առաջարկում ենք մեր օգնությունն ու փորձն այս ուղղությամբ։ Կարող եք վստահ լինել, որ մենք կաջակցենք ձեզ COP29-ն հաջող անցկացնելու համար:
Տեղյակ եմ նաև Հայաստանի հետ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի մասին։ Սա պատմական շանս է հակամարտությանը վերջ դնելու համար։ Կրկին ընդգծում եմ Մեծ Բրիտանիայի մշտական աջակցությունը երկու երկրներին՝ կայուն խաղաղության հասնելու համար»:
Zinvor.info