Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայերի հերթական սադրանքը կանխելու մասին
 Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայերի հերթական սադրանքը կանխելու մասին
15:48     14 02 2024    
Փետրվարի 14-ին՝ ժամը 12:25-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Զարքենդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից փորձել են կվադրակոպտերով հետախուզական թռիչքներ իրականացնել Քելբաջարի շրջանի Իստիբուլագ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրայով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանական ստորաբաժանումների զգոնության արդյունքում անօդաչու թռչող սարքը հարկադրված է եղել հետ վերադառնալ, սադրանքը կանխվել է։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս