Դմիտրի Մեդվեդևը Իլհամ Ալիևին մաղթել է նոր ձեռքբերումներ
 Դմիտրի Մեդվեդևը Իլհամ Ալիևին մաղթել է նոր ձեռքբերումներ
12:27     14 02 2024    
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության աճը ծառայում է՝ Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ԱՀ նախագահի արտահերթ ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Քվեարկության արդյունքները հստակ ցույց են տալիս՝ Ադրբեջանին հանդեպ մատուցած Ձեր ծառայությունների ճանաչումը, բնակչության բարեկեցությունը բարելավելու և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող կուրսին միանշանակ աջակցությունը։

Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմակողմ համագործակցության զարգացման գործում դժվար է գերագնահատել։ Համոզված եմ, որ դաշնակցային փուխգործակցության հետագա համապարփակ ընդլայնումը համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և ծառայում է Անդրկովկասում ու Կասպիի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, նոր ձեռքբերումներ, իսկ Ադրբեջանի քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է ուղերձում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Դմիտրի-Մեդվեդև   Իլհամ-Ալիև