Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում ասվում է. «Հուսով եմ, որ Լեհաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ բարեկամությունն ու արդյունավետ համագործակցությունը կշարունակեն դինամիկ զարգանալ և շոշափելի օգուտներ բերել ինչպես մեր պետություններին, այնպես էլ ժողովուրդներին: Հուսով եմ նաև, որ մեր երկրների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսությունը կշարունակվի և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում կունենան համատեղ նախագծերի և պարտավորությունների իրականացման միջոցով, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։
Հուսով եմ, որ Ադրբեջանի կապերը Եվրամիության հետ կխորանան համագործակցության նոր համաձայնագրի շրջանակներում, որը շոշափելի օգուտներ կբերի երկկողմ ոլորտում։
Կրկին վերահաստատում եմ իմ հրավերը՝ այցելելու Լեհաստան Ձեզ հարմար ժամանակ»։
Zinvor.info