Արաբական խորհրդարանը քննադատել է ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշման համար
 Արաբական խորհրդարանը քննադատել է ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշման համար
09:55     14 02 2024    
Արաբական խորհրդարանը ափսոսանք է հայտնում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վավերացնելուց հրաժարվելու հետ կապված։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Արաբական խորհրդարանի նախագահ Ադել բին Աբդուլ Ռահման ալ-Ասումիի՝ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին ուղղված նամակում՝ կապված ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վավերացնելուց հրաժարվելու բանաձևի հետ։

Նամակում ասվում է, որ Արաբական խորհրդարանը հույս ունի ԵԽԽՎ նախագահի անձնական և մասնագիտական աջակցության վրա՝ վերանայելու այս բանաձևը, որը հակասում է ԵԽԽՎ-ի հիմքը կազմող երկխոսության և համագործակցության սկզբունքներին։

Նամակում Աբդուլ Ռահման ալ-Ասումին՝ շուտափույթ ուղիղ երկխոսություն սկսելու կոչ է անում ԵԽԽՎ-ին և Միլլի Մեջլիսին:

«Բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է մնա տեսակետների համախմբման գործիք, որը հանդես կգա որպես դիմադրության պատ ցանկացած տարաձայնությունների դեպքում և հավելյալ գործիք հանդիսանա խաղաղության և հանդուրժողականության սկզբունքների առաջմղման համար»,- ասվում է նամակում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս