Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արաբական խորհրդարանի նախագահ Ադել բին Աբդուլ Ռահման ալ-Ասումիի՝ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին ուղղված նամակում՝ կապված ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վավերացնելուց հրաժարվելու բանաձևի հետ։
Նամակում ասվում է, որ Արաբական խորհրդարանը հույս ունի ԵԽԽՎ նախագահի անձնական և մասնագիտական աջակցության վրա՝ վերանայելու այս բանաձևը, որը հակասում է ԵԽԽՎ-ի հիմքը կազմող երկխոսության և համագործակցության սկզբունքներին։
Նամակում Աբդուլ Ռահման ալ-Ասումին՝ շուտափույթ ուղիղ երկխոսություն սկսելու կոչ է անում ԵԽԽՎ-ին և Միլլի Մեջլիսին:
«Բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է մնա տեսակետների համախմբման գործիք, որը հանդես կգա որպես դիմադրության պատ ցանկացած տարաձայնությունների դեպքում և հավելյալ գործիք հանդիսանա խաղաղության և հանդուրժողականության սկզբունքների առաջմղման համար»,- ասվում է նամակում։
Zinvor.info