Սահմանադրական դատարանը հաստատել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
 Սահմանադրական դատարանը հաստատել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
15:15     13 02 2024    
Սահմանադրական դատարանը հաստատել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հանդիպումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաևը հրապարակել է ՍԴ պլենումի որոշումը։ Ըստ այդ որոշման՝ Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՍԴ