Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հարցազրույցին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հարցազրույցին
11:51     13 02 2024    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ին տված հարցազրույցում անհիմն զրպարտչական մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հարցազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը, ով խոսում է միջազգային պայմանագրերի և պարտավորությունների կատարման մասին, փորձել է ուշադրությունը շեղել՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների շուրջ 30 տարի օկուպացիայի փաստից՝ հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև Ալմա-Աթիի հռչակագրի նպատակներն ու խնդիրները, ինչը ափսոսանք է առաջացնում:

Միևնույն ժամանակ, անվիճելի փաստեր կան այն մասին, որ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո Հայաստանը կոպտորեն խախտել է եռակողմ հռչակագրի դրույթները, հրաժարվել է դուրս բերել օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքներից, շարունակել է զենք, զինտեխնիկա և ականներ տեղափոխել մեր ։ տարածքները, ինչպես նաև այլ կոպիտ խախտումներն ու սադրանքները վկայում են հայկական կողմի իրական մտադրությունների մասին։

Հայաստանի վարչապետը նաև քաջատեղյակ է, որ թեև հայկական կողմը Պրահայում և Սոչիում հանդիպումների ժամանակ հետագայում հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սակայն 2023 թ. Հայաստանը շնորհավորական հայտարարություններ է արել՝ Ադրբեջանի տարածքներում Երևանի կողմից ստեղծված այսպես կոչված վարչակարգի կեղծ «անկախության» կապակցությամբ և մինչ օրս շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ՝ միջազգային կազմակերպություններում և դատարաններում։

Ադրբեջանի դեմ քաղաքական մանիպուլյացիաներով լի նման սադրանքների, մտքերի ու գործողությունների փոխարեն հայկական կողմը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ