Միրզիյոևը շնորհավորել է Ալիևին վստահ հաղթանակի կապակցությամբ
 Միրզիյոևը շնորհավորել է Ալիևին վստահ հաղթանակի կապակցությամբ
20:12     07 02 2024    
Փետրվարի 7-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը զանգահարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի հետագա զարգացման և ադրբեջանական ժողովրդի բարգավաճման։

Շավքաթ Միրզիյոևը ևս մեկ անգամ ընդգծել է այն փաստի կարևորությունը, որ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ հասել է մեծ հաջողությունների և վերադարձրել իր հողերը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս